Դերասանուհի Ադրիանա Գալստյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր քնքուշ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին պուտավոր հագուստ է կրում, որը համարվում է սեզոնի թրենդերից մեկը։ Ադրիանան արտահայտիչ դիմահարդարում է ընտրել, որն ընդգծել է նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել է գլխազարդը։ «Եթե ընկերոջդ տեսնում ես առանց ժպիտի, նրան տուր քո ժպիտներից մեկը»,- մեկնաբանություններում գրել է նա։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարում հմայիչ դերասանուհին ջինսե տաբատ էր կրում, որը համադրել էր կապույտ բլուզի եւ ջինսե բաճկոնի հետ։ Կերպարն ամբողջացրել էին փոքրիկ, վառ պայուսակն ու արեւային ակնոցը։ Ադրիանա Գալստյանը լուսանկարը չէր մեկնաբանել, սակայն օգտատերերը նրան մի շարք հաճոյախոսություններ են արել, իսկ նրանցից մեկը գրել էր. «Գեղեցկուհի»։
0Comments