Փակ քննարկմանը չի խոսվել որևէ բան, որից ես կամաչեմ արտահայտվել. Վահե Գրիգորյան

Ընդհանուր առմամբ, քննարկման մթնոլորտը շատ դրական էր

Խորհրդարանում «Բարգավաճ Հայաստան» խմբակցության հետ հանդիպումը Սահմանադրական դատարանի դատավորի թեկնածու Վահե Գրիգորյանը դրական է համարում։

«Ընդհանուր առմամբ, քննարկման մթնոլորտը շատ դրական էր, շատ բաց և բոլոր հուզող հարցերի վերաբերյալ քննարկում է եղել։ Բայց ես նաև հասկանում եմ, որ նման հարցերի վերաբերյալ որոշումներն առաջին հերթին քաղաքական են լինում։ Ինչպիսին կլինի քաղաքական որոշումը դա արդեն այլ հարց է, բայց ներսում չի եղել հարց, որն անպատասխան մնար»,- լրագրողների հետ զրույցում ասաց Գրիգորյանը։

Նրա խոսքով՝ փակ քննարկմանը չի խոսվել որևէ զարմանալի բան, որևէ բան, որից ինքը կամաչեր հիմա լրագրողների հետ զրույցում արտահայտվեր, ուղղակի ֆորմատը թույլ չի տալիս փակ հանդիպման մանրամաներ ներկայացնել. «Խոստանում եմ բոլոր պարզաբանումներն ԱԺ նիստի ընթացքում ներկայացնել։ Ես հիմա հարգում եմ այս ֆորմատը»։