Համապատասխան տեղեկություններն ինձ հասնում են միջկուսակցական խողովակներով․ Աշոտյան

Անցյալ շաբաթ Հունգարիան պաշտոնապես ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Անցյալ շաբաթ Հունգարիան պաշտոնապես ավարտեց Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վավերացման գործընթացը։

Այս պահի դրությամբ Եվրոպական Միության Խորհրդի Գլխավոր քարտուղարությունը գրանցել է 12 ԵՄ անդամ պետությունների պաշտոնական վավերացումներ + Հայաստան։

Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունների բագակայությամբ համապատասխան տեղեկություններն ինձ հասնում են միջկուսակցական խողովակներով Բրյուսելից եւ Բուդապեշտից»։