ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը խորհրդարանի այսօրվա նիստում արձագանքեց «Իմ քայլը» խմբակցության անդամ Հովհաննես Հովհաննիսյանի՝ իր հասցեին հնչեցրած մեղադրանքին:
«Ես ինձ համար խելոք աշխատում էի իմ աշխատասենյակում, մեկ էլ տեսնեմ… մի ծեր ագռա՞վ, ո՞նց ասեցիք, պարո՛ն Միքայելյան, մեկ էլ տեսնեմ՝ իմ գործընկերներից մեկն իմ մասին ելույթ է ունենում ՀԾԿՀ անդամների թեկնածության քննարկման ժամանակ: Ես ուղղակի ստիպված եմ անդրադառնալ: Մեր սիրելի գործընկերը նշել է, որ ստահոդ տեղեկություններ եմ տարածել՝ կապված ԵՊՀ-ում ընտրությունների հետ: Ես այս ամբիոնը չեմ օգտագործել, բայց հակառակը ոնց որ արվել է»,- ասաց նա:
Մարուքյանը ներկայացրեց՝ ինչ գրառումներ է արել, թեկնածուներից մեկի մասին ասել է՝ այս մարդը, որ հեղափոխությունից առաջ վատն էր, հիմա լա՞վն է դարձել: Ըստ պատգամավորի՝ այն, որ իշխանությունները, նաև պատգամավոր Հովհաննիսյանը, նույնպես շահագրգռված են, որ այդ թեկնածուն ընտրվի, և հենց խոսում է այն մասին, որ Հովհաննիսյանն այս ամբիոնից խոսում է դրա մասին:
Խմբակցության ղեկավարը հայտնեց՝ պարզապես կոչ է արել նախկին ավանդույթներից հետ մնալ:
0Comments