Ինչո՞ւ են 5-րդ հեռուստաալիքի լրագրողներն այսօր աշխատում առանց լոգոյի միկրոֆոններով: Այս հարցը 168.am-ը ուղղել է հեռուստաալիքի գործադիր տնօրեն Հարություն Հարությունյանին։
«Հաշվի առնելով այն, որ դատական նիստերի ժամանակ 5-րդ ալիքի նկարահանող խմբերը դարձել են ատելության խոսքի թիրախ, աննախադեպ այս իրավիճակը լուսաբանող մեր լրագրողներին այսօր առաջարկել ենք միկրոֆոնների վրայից հանել հեռուստաընկերության տարբերանշանը»,- ասաց Հ. Հարությունյանը:
0Comments