Մաշկի մաքրման համար բազմաթիվ կանայք դիմում են սկրաբի օգնությանը: Նրանք պատրաստ են կլորիկ գումար վճարել այդ հրաշք կոսմետիկական միջոցի մեկ անոթի համար, որը մեր մաշկը դարձնում է հարթ, երիտասարդ եւ առողջ: NEWS.am STYLE-ն առաջարկում է սրճային հիմքով մարմնի տնական սկրաբի բաղադրատոմս:
Ձեզ հարկավոր են.
1/4 բաժակ աղացած սուրճ;
1 բաժակ դարչնագույն շաքարավազ;
3/4 բաժակ զեյթունի ձեթ;
1 թեյի գդալ մեղր:
Բոլոր բաղադրիչները լավ խառնեք, որպեսզի սկրաբը միատարր զանգվածի տեսք ստանա: Մերսող շարժումներով սկրաբը տարածեք մարմնի վրա: Մի քանի րոպեից այն լվացեք տաք ջրով: Մնացած սկրաբը կարելի է պահել երկու շաբաթ:
Թուլացնող գործողությունների սիրահարներին առաջարկում ենք նաեւ սրճային սկրաբին ավելացնել դարչին՝ դրան հաճելի թուլացնող բույր հաղորդելու համար:
0Comments