Կոնկրետ մարդիկ դրա համար դեռ կանչվելու են պատասխանի

Ձեր սևուսպիտակիզմը, ձեր սութի, անբովանդակ լոզունգներն են բերել այս վիճակին

 

Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Քանի որ առանց հայհոյանքի չեմ կարող գրել ուղիղ եթերում ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի և նրա ընտանիքի անդամների վրա փողոցում հարձակված խառնամբոխի մասին, կսահմանափակվեմ միայն ? այս նշանով։

Ձեր սևուսպիտակիզմը, ձեր սութի, անբովանդակ լոզունգներն են բերել այս վիճակին։ Ու շատ կոնկրետ մարդիկ դրա համար դեռ կանչվելու են պատասխանի»։