Ինչի՞ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մի մասի ազատ արձակումը չբողոքարկեցիք. Շարմազանով

Թե՞ կարողա «խազեինը» զայրանար…Կայուն եղեք, ամոթ է

ԱԺ նախկին փոխնախագահ, ՀՀԿ-ական Էդուարդ Շարմազանովը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

«Քիչ առաջ լրահոսից տեղեկացա, որ դատախազությունը պատրաստվում է բողոքարկել Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակման վերաբերյալ դատարանի որոշումը:

Բա մեկը չկա՞ հարցնի բողոքարկողներին, թե տենց լավ բողոքարկող էիք, էդ ինչի՞ ՊՊԾ գունդը գրաված զինված խմբի մի մասի ազատ արձակումը չբողոքարկեցիք:

Այն զինված խմբի, որը, իմ համոզմամբ, հարձակում էր իրականացրել Հայաստանի Հանրապետության վրա…

Թե՞ կարողա «խազեինը» զայրանար…

Հ.Գ. Կայուն եղեք, ամոթ է»: