Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը, մեկնաբանելով բարձրահարակ բազմաբնակարան շենքերում վերելակների հետ կապված խնդիրները, նշել է, որ շատ լավ հասկանում է հատկապես տարեց բնակիչների կրած անհարմարություններն ու այս առնչությամբ իր անցյալից մի դեպք է պատմել:
Ինչպես նշում է gazeta.ru-ն, լրագրողը նախագահին պատմել է՝ ինչպես շենքերից մեկում 90-ն անց երկու վետերան վերելակի անսարքության հետևանքով յոթ ամիս չեն կարողացել տնից դուրս գալ:
«Գիտեք՝ պատկերացնում եմ, որ տարեցները չեն կարող տնից դուրս գալ: Ես ինքնս երեսուն տարուց ավելի ապրել եմ առանց վերելակի: Հարևանուհուս գրկած մինչև հինգերորդ հարկ էի բարձրացնում, քանի որ վերելակ չկար, իսկ նա չէր կարող ինքնուրույն բարձրանալ: Իհարկե, ամեն անգամ դա չէի անում, սակայն այդպիսի դեպքեր եղել են»,-պատմել է Պուտինը:
Երկրի նախագահն ընդգծել է, որ ներկայում նման խնդիրները պետք է «վայրկենապես» լուծվեն:
«Դե ինչ կարող եմ ասել՝ ուղղակի անշնորհքություն է»,-եզրափակել է Պուտինը:
0Comments