ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի գիտնականները կապ են հայտնաբերվել կրծքով կերակրմաան եւ ճարպակալման զարգացման հավանականության միջեւ:
ԱՀԿ հետազոտության համաձայն՝ 21 եվրոպական երկրներում ապրող 6-9 տարեկան 13.7 մլն երեխաների շրջանում ճարպակլման վերջին աստիճանով տառապում է մոտ 400 հազար մարդ:
Նոր ուսումնասիրությունում վերլուծվել են 22 երկրներում երեխաների առողջական վիճակի մասին տվյալները:
Ուսումնասիրությունը ցույց է տվել, որ գրեթե բոլոր երկրներում հազվագյուտ բացառություններով կրծքով կերակրվել է երեխաների ավելի քան 77 տոկոսը. այսպիսով Իռլանդիայում երեբք կրծքի կաթ չի ստացել երեխաների 46 տոկոսը, Ֆրանսիայում՝ 38 տոկոսը, իսկ Մալթայում՝ 35 տոկոսը:
Հետազոտությունը ցույց է տալիս, որ կանոնավոր կերպով կրծքի կաթ չստացած նորածինները ճարպակալման մեծ ռիսկի են ենթարկված:
ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանային բյուրոյի Ոչ ինֆեկցիոն հիվանդությունների եւ առողջության ամրապնդման բաժնի տնօրեն Բենտե Միքքելսենը նշում է, որ որքան շատ է երեխան կրծքով կերակրվում, այնքան ավելի հուսալիրոեն նա պաշտպանված է ճարպակալման առաջացումից:
ԱՀԿ-ն առաջարկում է երեխայի կյանքի առաջին 6 ամիսներին բացառապես կրծքով կերակրել: Դրանից հետո հարկավոր է երեխային սովորեցնել կերակրմանը համապատասխան սննդային արժեքով՝ ընդ որում շարունակելով նրան կրծքով կերակրել մինչեւ 2 տարեկանը կամ ավելի երկար:
0Comments