Հեռավորարեւելյան դաշնային համալսարանի գիտնականները ծրագրում են արհեստական ինտելեկտի հիման վրա սուպերհամակարգչի օգնությամբ ստեղծել առաջին սինթետիկ անձը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում կատարելով բուհի մամուլի ծառայությանը։
Արհեստական ինտելեկտի վրա հիմնված սինթետիկ անձին հետագայում կարելի է օգտագործել պետական կառույցներում աշխատանքի համար՝ ասվում է բուհի հայտարարության մեջ։ «Առաջիկայում պլանավորվում է թողարկել սուպերհամակարգիչ, մասնավորապես, այսպես կոչված, սինթետիկ անձի ստեղծմանն ուղղված հետազոտական նախագծի շրջանակներում։ Այն կարող է ճանաչել մարդկային խոսքը եւ շարունակական ու իմաստալից զրույց վարել»,- հայտնել են բուհում։
Ընդ որում, առայժմ նախագծի որեւէ տեխնիկական բնութագիր չկա։ Բացի այդ, դեռեւս հասկանալի չէ, թե ինչն են հատկապես գիտնականներն անվանում «սինթետիկ անձ», եւ ինչով է այն տարբերվում սովորական արհեստական ինտելեկտից։
0Comments