Դերասանուհի Ժաննա Բուտուլյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր գարնանային կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված լուսանկարում դերասանուհին վանդակավոր շրջազգեստ է կրում, որը համադրել է սպիտակ վերնաշապիկի հետ։ Կերպարն ամբողջացրել են սպիտակ սպորտային կոշիկները եւ արտահայտիչ դիմահարդարումը։ Դերասանուհին լուսանկարը չի մեկնաբանել, սակայն հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են արել նրան։
Հիշեցնենք՝ ավելի վաղ հրապարակված լուսանկարներում նա կրում էր սեւ, խորը դեկոլտեով զգեստ, իսկ կերպարն ամբողջացրել էին մեծ, ոսկեգույն ականջօղերը։ Հմայիչ կադրին կից Ժաննան մեկնաբանություն չէր թողել։ Սակայն հեշթեգերում նշել էր սցենարիստ, պրոդյուսեր Դիանա Գրիգորյանին եւ «անհասցե» բառը, սա ամենայն հավանականությամբ նոր սերիալի անվանումն է։
0Comments