Այսօր՝ մայիսի 8-ին ԱԺ նիստի ժամանակ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը նկատողություն արեց ԱԺ ղեկավարությանը՝ եռատոնը չշնորհավորելու համար:Ազգային ժողովում մի քանի օրինագծի քվեարկությունից հետո ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը վարման կարգով հայտարարեց. «Այսօր մեր Հանրապետությունում եռատոն է, չգիտեմ՝ ինչու երկրորդ անգամ միտում եմ տեսնում, չի շնորհավորվում։ Ուզում եմ բոլորին, հայ ժողովրդին շնորհավորեմ Շուշիի ազատագրման օրվա կապակցությամբ»։
Սասուն Միքայելյանը ԱԺ նախագահին ի պատասխան՝ ասաց շնորհակալություն և դուրս եկավ ԱԺ դահլիճից:
Արարատ Միրզոյանը շարունակեց՝ «Ձեզ էլ ենք շնորհակալ, որ հիշեցրիք»։
Այնուհետև ԱԺ նախագահն իր ֆեյսբուքյան էջում գրեց. «Շնորհավորում եմ բոլորիս Շուշիի ազատագրման օրվա առթիվ։ Դժվար է գերագնահատել այդ հաղթանակի դերը մեր Ազատամարտում։ Հավերժ փառք նրանց, ովքեր կերտեցին այդ փառահեղ հաղթանակը»։
0Comments