Երիտասարդության շրջանում ֆեյք լուրերը տարածվում են Instagram-ում մեմերի միջոցով: Reuters լրագրության հետազոտության ինստիտուտի ավագ գիտաշխատող Նիկ Նյումանի խոսքով՝ երիտասարդները Facebook-ը լքում են եւ մտնում Instagram:
Նա նշել է, որ հիմա ֆեյք լուրերը երիտասարդների շրջանում տարածվում են Instagram-ում «մեմերի եւ վիզուալ պատմությունների» միջոցով:
Instagram-ը, որը պատկանում է Facebook-ին, հիմնականում օգտագործվում է լուսանկարների փոխանակման համար եւ համացանցի օգտատերերի համար ավանդաբար համարվում է լուրերի հիմնական աղբյուր: Սակայն հարթակում սկսել են հայտնվել ինչպես իրական, այնպես էլ ֆեյք լուրեր:
Reuters ինստիտուտի թվայնացված լուրերի ամենամյա հաշվետվությունը գնահատում է ամբողջ աշխարհում առցանց լուրերին հասանելիության վիճակը: Այս տարվա արդյունքները ցույց են տալիս Instagram-ի հանրաճանաչության աճի մշտական միտում:
«Facebook-ն ինքնին մարդկանց ավելի քիչ է լուրեր ցուցադրում, ինչպես նաեւ ավելի քիչ էքստրեմալ նորություններ»,- ասել է Նյումանը:
Նա մեջբերում է կատարել ԱՄՆ-ում կատարված նոր հետազոտությունից, որը մանրամասնում է, թե «Instagram-ն ինչպես է դարձել ֆեյք լուրերի տարածման կենտրոն՝ գլխավորապես մեմերի եւ վիզուալ պատմությունների միջոցով»:
Նյումանը նշել է, որ որպես լուրեր ստանալու միջոց WhatsApp-ում մասնավոր հաղորդագրությունների աճող տարածվածությունը դժվարացնում է հետեւել նրան, թե համացանցում ինչպիսի հոդվածներ են հրապարակվում:
Թվային տեխնոլոգիաների, մշակույթի, լրատվամիջոցների եւ սպորտի դեպարտամենտի (DCMS) անվտանգության եւ առցանց սպառնալիքների հարցերով տնօրեն Սառա Քոնոլին ասել է, որ գաղտնագրված հաղորդագրությունները այնպիսի հարթակներում, ինչպես WhatsApp-ն է, կարգավորման համար «առանձնապես դժվար ոլորտ են»:
0Comments