Վարչապետ Նիկոլ Փաշինյանն Արարատի մարզում ներդրումային համաժողովի շրջանակներում ծանոթանում էր ներկայացված հայկական արտադրանքին: Նա մոտեցավ արդեն մեկ շաբաթ ՀԴՄ կտրոններ արտադրող ընկերության ներկայացուցիչներին: Վերջիններս վարչապետին դիմեցին խնդրանքով՝ օգնել իրենց, գոնե մեկ ամսով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը:
Վարչապետը նախ նշեց՝ պետք է ուսումնասիրել՝ օրենքը նման հնարավորություն տալի՞ս է, թե՞ ոչ, ապա գործարարին տեղեկացրեց.
«Հիմա ես ՊԵԿ նախագահին գրեցի, կկապվեն Ձեզ հետ»:
0Comments