Հանրության որոշ շրջանակներում քննարկման առարա դարձավ իմ ներկայացրած հայտարարագիրը, հետեւաբար ամբողջական հարցը պարզաբանելու համար, նախ կցանկանայի նշել, որ ցանկացած պաշտոնյա, այդ թվում նաեւ ես, հանրության առաջ հաշվետու է: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասաց Պետական վերահսկողական ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը:
«ՊՎԾ-ի ֆեյսբուքյան էջում պարզաբանում տեղադրվեց, որով ես պարզաբանեցի հայտարարագրածս գումարի ծագումնաբանությունը»,- ասաց նա:
Ըստ Քյարամյանի՝ նա դատախազությունում ծառայության է անցել 2016թ. հունիսին, իսկ 2017թ. ներկայացրել է հայտարարագիր, որում, ըստ էության, ներառվել են քննարկման առարկա դարձած ողջ ունեցվածքը, այդ թվում շարժական ու անշարժ գույք եւ դրամական միջոցներ: «Այսինքն ստացվում է, որ իմ ներկայացրած առաջին իսկ հայտարարագրում ես ամբողջությամբ ներառել եմ վերոնշյալ ունեցվածքը: Հետագայում այլ պաշտոններ եմ զբաղեցրել տարբեր մարմիններում, ընդ որում, ավելի պատասխանատու պաշտոններ եւ իմ՝ հետագայում ներկայացված հայտարարագրերում որեւէ էական փոփոխություն տեղի չի ունեցել»,- ասաց Քյարամյան:
Հարցին, թե որտեղից իրեն այդ ունեցվածքը, Քյարամյանը նշեց, որ այն չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում. «Եթե հայտարարագրված ունեցվածքը չի ձեւավորվել աշխատանքային գործունեության ընթացքում, այլ ձեւավորվել է անձնական կյանքի այլ ոլորտներում, որը ներառում է անձնական կյանքը, կարծում եմ՝ այդ առումով այլեւս ասելու բան չունեմ»:
Հարցին, թե որտեղի՞ց իր կնոջը 26 մլն դրամ և 46 հազար ամերիկյան դոլար՝ նա նաեւ տեղեկացրեց, որ շատ վաղ է ամուսնացել, քան որեւէ պետական պաշտոն ստանձնելը. «Կինս այդ գումարներն ունեցել է մեր ամուսնությունից առաջ, եւ հենց առաջին իսկ հայտարարագրում ես այդ գումարները նշել եմ»:
0Comments