Մարդիկ ամբողջ աշխարհում ավելի չար, տխուր եւ վախեցած են դարձել, քան երբեւէ

Մանրամասներ

Մարդիկ ամբողջ աշխարհում ավելի չար, տխուր եւ վախեցած են դարձել, քան երբեւէ։ Ինչպես գրում է Naked-Science-ը, այս երեք զգացմունքների մակարդակը աճել է դեռեւս 2018թ․ եւ մինչ 2023 թվականը շարունակում է մնալ ռեկորդային՝ «Զգացմունքների գլոբալ իրավիճակը» զեկույցում հայտնում է Gallup-ը։ Իր զեկույցի համար Gallup-ը ավելի քան 151 000 հարցազրույց է անցկացրել ավելի քան 140 երկրներում ապրող մեծահասակների հետ։ Նրանց հարցեր են տվել այն մասին, թե ինչ են զգացել մեկ օր առաջ, շատ են արդյոք ժպտացել, ծիծաղել, տխրություն թե ցասում են զգացել։

Ցասում ապրած մարդկանց թիվը աճել է երկու տոկոսով՝ համեմատած անցյալ տարվա հետ, իսկ անհանգստություն եւ տխրություն ապրածների թիվը՝ մեկ տոկոսով՝ նոր առավելագույն մակարդակներ սահմանելով բոլոր երեք բացասական զգացմունքների համար։

Ամբողջ աշխարհում պատերազմների եւ քաղաքական ճգնաժամերի վերջին 12 ամիսների ընթացքում Չադը դարձել է ամենաբացասական երկիրը։ Նրան վարկանիշում հետեւում են Նիգերը, Սիերա Լեոնեն եւ Իրաքը, այն դեպքում, երբ լատինամերիկյան երկրները առաջատար են դրական կողմից։

Լատինական Ամերիկայի երկրները այս «տխուր» վարկանիշի հակաառաջատարն են։ Աշխարհում 10-ից 7 մարդ ասել է, որ հաճույք է ստացել, լավ է զգացել եւ շատ է ժպտացել կամ ծիծաղել հարցման նախորդ օրը։

Պարագվայը վերադարձրել է առաջին տեղը՝ որպես ամենաերջանիկ եւ դրական երկիր։ Նա պայքարել է Պանամայի, Գվատեմալայի, Մեքսիկայի, Սալվադորի եւ Հոնդուրասի հետ դաժան մրցակցության պայմաններում՝ չնայած, որ այս երկրներում աղքատության եւ բռնության բարձր մակարդակ կա։

Միաժամանակ, Ինդոնեզիան ամենադրականն է Ամերիկայի սահմաններից դուրս։ Սկանդինավյան երկրները, որպես կանոն, գլխավորում են ամենաերջանիկ պետությունների ցուցակները։ Այսպես, Ֆինլանդիան, Դանիան, Նորվեգիան եւ Իսլանդիան այս տարի ներառվել են աշխարհում երջանկության մասին ՄԱԿ-ի զեկույցում։ Սակայն հարցազրույցների վրա հիմնված Gallup-ի մոտեցումը բազմիցս երջանկության ավելի բարձր մակարդակ է հայտնաբերել Լատինական Ամերիկայի երկրներում։