Մասնագետը պսակազերծեց ծնողների շրջանում տարածված մանկական ավտոբազկաթոռների մասին առասպելները: Առաջին առասպելը վերաբերում է «մեծացող» ունիվերսալ ավտոբազկաթոռին, որը կարելի է օգտագործել մինչեւ երեխայի 12 տարեկան դառնալը: Մինչդեռ, ինչպես նշվեց, դա կարող է անվտանգ չլինել: «Մանկական ավտոբազկաթոռները պետք է ընտրել հաշվի առնելով երեխայի քաշը եւ հասակը»,- ընդգծեց նա:
Ընդ որում, նրա խոսքով, ավտոբազկաթոռը պետք է գնել երեխայի մասնակցությամբ, ինչը կօգնի ընտրել նրան հարմար արտադրանք: Դրա շնորհիվ հնարավոր կլինի խուսափել այնպիսի իրավիճակներից, երբ փոքրիկը կտրականապես հրաժարվում է ավտոբազկաթոռին նստել: «Մանկական ավտոբազկաթոռը պետք է երեխայի համար հարմար լինի, ինչպես նաեւ գրկի նրա մարմինը, ինչը ճանապարհային պատահարի դեպքում փոքրիկի անվտանգության լրացուցիչ երաշխիք կլինի»,- ասաց նա:
Եվս մեկ առասպել է այն, որ օգտագործված նախկին արտադրանքը միանգամայն կարող է փոխարինել նոր ապրանքին: «Ծնողները հաճախ ձգտում են գնել էժան, նախկինում օգտագործված ավտոբազկաթոռներ: Սակայն եթե դրա կառուցվածքը նախկիում վնասվել է, ապա այն այլեւս չի կարող կատարել իր գործառույթը»,- հավելեց Այվազյանը:
Բժիշկը նշեց, որ մանկական ավտոբազկաթոռ գնելիս անհրաժեշտ է ուշադրություն դարձնել ЕСЕ R44/04-ին համապատասխանող եվրոպական արտոնագրի առկայությանը:
0Comments