«Ուկրաինսկայա պրավդա» ինտերնետ-հրատարակությունը՝ վկայակոչելով Ռովենի ԱԷԿ-ի տեղեկատվության վարչության պետ Պյոտր Կրատիկին հայտնել է,որ Ուկրաինայում բռնկվել է Ռովենի ատոմային էլեկտրակայանի տրանսֆորմատորը, ինչի պատճառով անջատվել է դրա երրորդ էներգաբլոկը:
Տրանսֆորմատորը բռնկվել է ապրիլի 29-ին ժամը 21:07-ին, հրդեհը հաջողվել է մարել 22:05-ին: Հրդեհաշիջմանը մասնակցել է 36 մարդ եւ 10 միավոր տեխնիկա: ԱԷԿ-ի շրջակայքում ճառագայթային ֆոնը նորմայի սահմաններում է:
Էլեկտրակայանում շարունակում են գործել առաջին եւ չորրորդ էներգաբլոկները: Բռնկման պատճառները պարզվում են:
0Comments