Լիդիան ու Սոֆիան տարբեր խանութներից երկու ամիս շարունակ հագուստներ են գողացել

Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, հետաքննության բաժանմունքի ծառայողների հետ օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Չարենց թաղամասի բնակիչներ Լիդիա Ն.-ին եւ Սոֆյա Ն.-ին

Ապրիլի 26-ին, ժամը 19.40-ին, ոստիկանության Շենգավիթի բաժնի քրեական հետախույզները, հետաքննության բաժանմունքի ծառայողների հետ համատեղ, օպերատիվ տվյալներն իրացնելով, գողություն կատարելու կասկածանքով բերման են ենթարկել Չարենց թաղամասի բնակիչներ Լիդիա Ն.-ին եւ Սոֆյա Ն.-ին: Նրանց մոտ հայտնաբերվել են հագուստներ եւ իրեր:

Նրանք բացատրություն են տվել, որ հագուստները եւ իրերը գողացել են նույն օրը, ժամը 19-ի սահմաններում, Արշակունյաց պողոտայում գործող առեւտրի կենտրոնից: Բացի այդ, կանայք նշել են, որ մարտ եւ ապրիլ ամիսներին հիշյալ առեւտրի կենտրոնի տարբեր խանութներից կատարել են մի շարք այլ գողություններ եւս:

Վնասի չափը պարզվում է:

Նախապատրաստվում են նյութեր: