Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ապրիլի 22-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Դժվարանցանելի են Վարդենյաց լեռնանցքը եւ Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը:
Սյունիքի մարզի Գորիս-Սիսիան ավտոճանապարհին, «Մեղրու սար» կոչվող հատվածում եւ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում ձյուն է տեղում:
Վրաստանի տարածաշրջանային զարգացման եւ ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար:
0Comments