Ուզում են լավամարդ լինեն, ցույց տան վարչապետին, բայց վատությունն իրենք իրենց են անում

Առաջինը պետք է այդ ստուգողն ինքն իրեն ստուգի, եւ այդ ստուգման կետերն էլ մենք կասենք.Գագիկ Ծառուկյան

Ուզում են լավամարդ լինեն, ցույց տան վարչապետին, բայց վատությունն իրենք իրենց են անում: Այս մասին, այսօր՝ ապրիլի 19-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպմանը բարձրացրել է հարցը, որ իր ընկերություններում լայնածավալ ստուգումներ են իրականացվում:

Ծառուկյանն ասաց, որ այդ մասին չի խոսել Փաշինյանի հետ. «Առաջինը պետք է այդ ստուգողն ինքն իրեն ստուգի, եւ այդ ստուգման կետերն էլ մենք կասենք, ում պետք է ստուգեն, ինչը ստուգեն եւ որտեղ: Դե ես համբերում եմ, թող ստուգեն: Մարդը շաբաթական երեք օր է աշխատում, հարկայինի աշխատողը 950 դրամով մայկան վերցրել է, հետո եկել հետ է տվել, թե կարա՞ք փոխեք: մարդն էլ փոխել է 1000 դրամանոց մայկայով, ու շփոթվել է 50 դրամի համար չեք չի խփել: Հիմա մարդուն 170 հազար դրամ տուգանել են: Ախր էդ մարդը 170 հազար դրամ աշխատո՞ւմ է, որ տա»,-ասաց Ծառուկյանը՝ հավելելով, որ նույն ձեւով ստուգում ուն նաեւ իրենց մյուս ընկերությունները: