Եզակի գունաերանգով ալմաստ է հայտնաբերվել

Կապույտ ալմաստն կանվանեն ի պատիվ Օկավանգոյի հովտի՝ «Կապույտ Օկավանգո»

Բոթսվանա պետությունում հայտնաբերվել է եզակի կապույտ գուներանգով ալմաստ։ Այս մասին հայտնում է Mining.com-ը։ Գտածոյի մասին հայտարարել է բոթսվանական պետական Okavango Diamond Company-ն։

Նշենք, որ Օկավանգոյի դելտան ամենամեծ ներքին դելտան է աշխարհում, որը չունի ելք դեպի օվկիանոս։ Ալմաստների համար կապույտը կամ վերջինիս երանգները ամենից հազվադեպ գույներն են եւ նման գույն ստանում են բորի կուտակումից։ Կապույտ ադամանդի մեկ կարատի արժեքը մոտ 200 հազար դոլար է։