«Իրավունքի» տեղեկություններով՝ ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանի հեղինակած «Վիճակախաղերի մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծը (որով սահմանվում է, որ անմիջականորեն (խաղասրահի միջոցով) տոտալիզատոր և ավտոմատացված սարքավորումների միջոցով, վիճակախաղ կարող է կազմակերպվել միայն Ծաղկաձոր, Սևան, Ջերմուկ, Մեղրի քաղաքներում), ամենևին էլ պատահական չէ: Ըստ շրջանառվող լուրերի՝ պարոն Սիմոնյանը իր այս նախագծով փորձում է հետագայում ճանապարհ հարթել հեղափոխության օրերին քայլած որոշ գործարարների դաշտ մտցնելու համար:
«Հիշեցնենք, որ վերոհիշյալ օրենքի նախագիծը կյանքի կոչվելուց հետո հարյուրավոր քաղաքացիներ, ովքեր այսօր աշխատում են տարբեր նմանատիպ կենտրոններում, կանգնելու են գործազրկության առաջ:
Եվ ահա, ըստ աղբյուրի, նման վիճակախաղի կետերում աշխատող անձինք սպասում են կառավարության դիրքորոշմանը. «Եթե կառավարությունը որոշի, որ պետք է Ալեն Սիմոնյանի նախագիծը հավանության արժանանա, ուրեմն նշանակում է, որ մենք կմնանք գործազուրկ: Այդ դեպքում մենք դուրս ենք գալու փողոց ու մեր բողոքի ձայնը բարձրացնելու ենք: Հենց վարչապետն է մեզ մեր իրավունքները փողոցում պաշտպանելու ձևը սովորեցրել»,- մեզ հետ զրույցում ասաց խմբագրություն ահազանգած քաղաքացին»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ` թերթի այսօրվա համարում:
0Comments