Իրաքը երբեք չպետք է մոռանա Սադամ Հուսեյնի հանցագործությունների մասին կամ թույլ տա նրա կուսակցությանը վերականգնել իշխանությունը: Այդ մասին հայտարարել է նախագահ Բարհամ Սալիխը շուրջ 30 տարի առաջ Սադամ Հուսեյնի ուժերի կողմից սպանված քրդերի զանգվածային գերեզմանոցի էքսգումացիայի ժամանակ, հաղորդում է Reuters-ը:
Սամավա քաղաքից 170 կմ հեռու անապատում հայտնաբերված գերեզմանոցում գտնվում էին տասնյակ քրդերի մասունքները, որոնք անհետացել էին շնորհիվ Սադամի ուժերի:
Այդ բազմաքանակ զոհերը, հնարավոր է, սպանվել էին 1980-ական թվականներին իրաքյան քրդերի դեմ Սադամի «Անֆալ» արշավի ժամանակ:
«Նա սպանել էր քրդերին, որովհետեւ նրանք չէին ընդունել իր ռեժիմը, քանի որ ցանկանում էին ապրել ազատ եւ արժանապատիվ կյանք»,-հայտարարել է Սալիխը մամուլի ասուլիսի ժամանակ: «Նոր Իրաքը երբեք չպետք է մոռանա իրաքյան ժողովրդի դեմ կատարված այդ հանցագործությունների մասին»,-ասել է նա:
0Comments