«Տեղի ունեցածը ցույց է տալիս, որ ժամանակ տալուց բացի պետք է անցնել կուսակցական գործունեության, այսինքն` ցույց տալ գաղափարների այն տեղապտույտը, որն այսօր կատարվում է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ժառանգություն» կուսակցության նորընտիր փոխնախագահ Նարինե Դիլբարյանը։
Նրա խոսքով՝ «Ժառանգություն» կուսակցությունն իր սկզբունքները կիսող կուսակցությունների հետ կփորձի լուրջ դերակատարում ունենալ Հայաստանի ներքին և արտաքին քաղաքական դաշտում՝ միշտ երևան հանելով սկզբունքների և գործելակերպի հակասությունը, եթե այն, իհարկե, առկա է։
«Կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամը, որն առկա է և արձանագրվել էր կուսակցության 12-րդ համագումարի բանաձևում, երևան է հանում իրական մտահոգությունները: Մենք գիտենք, որ հասարակությունն առ այս պահը բաժանված է սևերի և սպիտակների, այսինքն՝ հեղափոխականների և հակահեղափոխականների, և կա գայթակղություն ցանկացած քննադատություն մեկնաբանել որպես հակահեղափոխական երևույթ, բայց դա իրականում բնավ այդպես չէ: Հակահեղափոխականությունը, ընդհակառակը, սխալ քայլերի մասին լռելն է, և սխալները շտկելու ճանապարհներ չառաջարկելը»,- ասաց Դիլբարյանը։
Նա նշեց, որ «Ժառանգությունը» որդեգրել է հենց այդ ճանապարհը՝ առաջարկել ուղիներ, մեթոդներ, գաղափարներ և սկզբունքներ, որոնց միջոցով իրենք կկարողանան իրականացնել իսկապես ազատական և ժողովրդավարական Հայաստանի տեսլականը, որը դրված էր հեղափոխության հիմքում։
Հակահեղափոխականությունը սխալ քայլերի մասին լռելն է. Նարինե Դիլբարյան
Կառավարման համակարգում ստեղծված ճգնաժամը, որն առկա է և արձանագրվել էր կուսակցության 12-րդ համագումարի բանաձևում, երևան է հանում իրական մտահոգությունները
0Comments