Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը վեջին պահին բանակցություններ է վարում Գերմանիայի և Ֆրանսիայի առաջնորդների հետ Brexit-ի հարցով, մինչդեռ ՄԹ-ն ԵՄ-ից պետք է հեռանա եռօրյա ժամկետում:
Ինչպես հաղորդում է BBC News-ը, Մեյը Բեռլինում հանդիպում է անցկացրել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ և Փարիզում հանդիպելու է նախագահ Էմանուել Մակրոնի հետ՝ կոչ անելով երկու առաջնորդին աջակցել Brexit-ը մինչև հունիսի 30-ը հետաձգելու մասին իր խնդրանքին:
Նշվում է, որ Մեյն ու Մերկելը համաձայնության են եկել այն հարցում, որ անհրաժեշտ է ԵՄ կազմից Բրիտանիայի դուրս գալն իրականացնել կազմակերպված:
Նրանց հանդիպումը կայացել է ԵՄ խորհրդի նախօրեին, որն անցկացվելու է ապրիլի 10-ին:
Ներկա պահին Մեծ Բրիտանիան պարտավորվում է ԵՄ կազմից դուրս գալ ապրիլի 12-ին՝ ընդունելով առաջարկված գործարքը կամ առանց գործարքի:
0Comments