Նոր նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային

Ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը հայտնաբերվել է 1927 թվականին՝ Շիրակի մարզում

 

է

Մարտի 27-ին Երկրաբանական թանգարանի շենքում «ՀայՓոստ» ՓԲԸ-ի կողմից մարվեց և շրջանառության մեջ դրվեց մեկ նամականիշ՝ նվիրված «Հին աշխարհի ֆլորա և ֆաունա» թեմային:

Նամականիշն ունի 230 ՀՀ դրամ անվանական արժեք: Այն տպագրված է Ֆրանսիայի “Cartor” տպագրատանը` 30 000 տպաքանակով: Նամականիշի դիզայնի հեղինակն է «ՀայՓոստ» ՓԲԸ-ի դիզայներ Դավիթ Դովլաթյանը:

Նամականիշի վրա պատկերված է նախապատմական Տրոգոնթերյան փիղ: Նամականիշի ձախ հատվածում ներկայացված է Տրոգոնթերյան փղի վերականգնված կմախքը, որը գտնվում է Երկրաբանական թանգարանում և հայտնաբերվել է 1927 թվականին Շիրակի մարզում: Կմախքի երկարությունը կազմում է 4,5 մետր, իսկ բարձրությունը` 3,5 մետր։ Տրոգոնթերյան փիղը ապրել է մոտավորապես 1.000.000 տարի առաջ։

Նամականիշի մարումն իրականացրեցին ՀՀ բնապահպանության նախարարի առաջին տեղակալ Իրինա Ղափլանյանը, ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարար Արմեն Արզումանյանը, «ՀայՓոստ» ընկերության Խորհրդի նախագահ Խուան Պաբլո Գեչիջյանը, ՀՀ Ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը, ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի տնօրեն Խաչատուր Մելիքսեթյանը:

է

 

է