Նախկին մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացում էին ԵԽԽՎ միջանցքներում

Աշխարհի բոլոր երկրներն ընդունում են, որ մեր երկիրը ժողովրդավարական է, ընտրությունները թափանցիկության, ազատության պայմաններում են տեղի ունենում

«Մեր երկրից դուրս ա մղվել «ընտրություններ կեղծել» հասկացությունը, ոչ մեկ դրա մասին չի խոսում, ոչ մեկ չի ասում՝ էս ի՞նչ տեղի ունեցավ: Հնդկական առած կա, ասում ա՝ այն ինչն է, ինչը, որին չես նկատում, քանի դեռ նա չի հեռացել ու, ըստ էդ վարկածի, դա առողջությունն ա:Աշխարհի բոլոր երկրներն ընդունում են, որ մեր երկիրը ժողովրդավարական է, ընտրությունները թափանցիկության, ազատության պայմաններում են տեղի ունենում»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

«Սկսած 2018-ի մայիսից, նախկին խորհրդարանական մեծամասնության ներկայացուցիչները թաշկինակներն առած առավոտից իրիկուն լացեր էին դնում ԵԽԽՎ միջանցքներում, թե՝ վայ, մեզ էստեղ հետապնդում են, հալածում ու համարում էին, որ էն մանիպուլյացիաները, որ հաջողվել է անել իրենց տարիներին, հաջողվելու է նաև հիմա: Ուրախ եմ արձանագրել, որ ընդամենը 2 օր առաջ հրապարակվեց ԵԽԽՎ Հայաստանի համազեկուցողների հաղորդագրությունը ու երրորդ հանրապետության պատմության մեջ առաջին անգամ է, որ համազեկուցողները զրո պրիտենզիա ունեին ՀՀ կառավարության նկատմամբ: Սրանք բաներ են, որ չեն նկատվում, ինչպես առողջությունը»,- ասաց Ն. Փաշինյանը: