Պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանի՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ուղղված բաց նամակն ուղարկվել է Ազգային անվտանգության ծառայություն և Հատուկ քննչական ծառայություն։ ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստում հայտարարեց Ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանը՝ պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանի հարցին, թե ԱԱԾ-ն ուշադրություն դարձրե՞լ է բաց նամակի բովանդակությանը, քանի որ դրանում «առերևույթ հանցագործության մասին հայտնություններ կան»: «Մեր կողմից իրականացվում են համապատասխան ստուգողական միջոցառումներ, որի մասին, ներողություն եմ խնդրում, դեռևս չեմ կարող բարձրաձայնել։ Եթե կլինեն ինչ–որ հիմնավորվող փաստեր, անմիջապես կտեղեկացնենք ձեզ»,– ասաց Արթուր Վանեցյանը։
Շիրխանյանի նամակն ուղարկվել է ԱԱԾ և ՀՔԾ. Արթուր Վանեցյան
Եթե կլինեն ինչ–որ հիմնավորվող փաստեր, անմիջապես կտեղեկացնենք
0Comments