Հրապարակվել են «Եվրատեսիլ-2019»-ի գլխավոր բեմի լուսանկարները

Հայաստանը մրցույթում ներկայացնում է երիտասարդ երգչուհի Սրբուկը՝ Walking Out երգով

Համացանցում հրապարակվել են «Եվրատեսիլ-2019» համաեվրոպական երգի մրցույթի գլխավոր բեմի առաջին լուսանկարները: Հրապարակումն արվել է մրցույթի Eurovision Song Contest ինստագրամյան էջում:

Հայտնի է, որ մրցույթի բեմի դիզայնը վստահվել է ոլորտի մասնագետ Ֆլորիան Ուեյդերին:

Նշենք, որ «Եվրատեսիլ-2019»-ը կայանալու է 64-րդ անգամ՝ Իսրայելի Թել Ավիվ քաղաքում: Առաջին կիսաեզրափակիչը տեղի է ունենալու մայիսի 14-ին, երկրորդ կիսաեզրափակիչը՝ մայիսի 16-ին:

Հայաստանը մրցույթում ներկայացնում է երիտասարդ երգչուհի Սրբուկը՝ Walking Out երգով: