Ատոմակայանը չի կարող հավերժ աշխատել

Ատոմակայանի փակման հարց օրակարգում չկա

Ատոմակայանի վերաբերյալ բազում քննարկումներ, մեկնաբանություններ կան, բայց ես ուզում եմ արձանագրել, այդ հարցն օրակարգում չկա: Այս մասին հրավիրված ասուլիսին հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Վարչապետ Փաշինյանը նշեց, որ որ համապարփակ և ընդլայնաված համագործակցության պայմանագրում խոսվում է ոչ թե ատոմակայանի փակման, այլ համարժեք հզորություններ ձևավորելու մասին:

Ատոմակայանի գործունեությունը, որքան հնարավոր կլինի, կերկարացնենք, բայց բոլորս  էլ հասկանում ենք, որ այն չի կարող հավերժ աշխատել: Ամեն դեպքում ուզում եմ կրկնել, որ ատոմակայանի փակման հարց օրակարգում չկա,-ասաց Փաշինյանը: