Տավուշում 61-ամյա որդին կացնով սպանել է 80-ամյա մորը

Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է

Այսօր՝ մարտի 15-ին, առանձնակի դաժանության սպանություն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում ոստիկանության Իջևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Այգեհովիտ գյուղի տներից մեկի պատշգամբում կնոջ դի կա: Այս մասին հայտնում են Shamshyan.com-ից: 

Ոստիկաններն ու քննիչները նշված տան պատշգամբում հայտնաբերել են տանտիրոջ՝ 80-ամյա Օսան Սիմոնյանի դին: Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն, մարմնի վրա կան կացնի մի քանի հարվածի հետքեր: 

Մինչ դատաբժիշկը տեղում դիակի զննություն էր կատարում, Տավուշի մարզիչ քննիչները նշված սպանությունը կատարելու կասկածանքով Իջևանի ոստիկանություն են բերման ենթարկել սպանվածի որդուն՝ 61-ամյա Սարգիս Սիմոնյանին: 

Փաստի առթիվ Իջևանի քննչական բաժնում ՀՀ քր. oր.-ի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ: 

Քննիչի որոշմամբ կասկածյալ Ս. Սիմոնյանը ձերբակալվել է:

Կայքը հայտնում է նաև, որ ոստիկանությունն ու քննիչները հայտնաբերել են նաև հանցագործության գործիք հանդիսացող կացինը: