1. Տղամարդու հետ պետք է լավ լինի։ Վատ ես ինքս էլ կարող եմ ապրել։ – Մերիլին Մոնրո։
2. Անտարբերությունը կնոջը նյարդային է դարձնում, իսկ հոգատարությունը՝ քնքուշ։ Յուրաքանչյուր տղամարդ ունի այն, ինչին արժանի է։ – Ֆաինա Ռանևսկայա։
3. Եթե դուք ուզում եք ունենալ այն, ինչ երբեք չեք ունեցել, դուք պետք է անեք այն, ինչ երբեք չեք արել։ – Կոկո Շանել։
4. Եթե կինը հանելուկային է թվում, ուրեմն այստեղ տղամարդու մատն է խառը։ – Օդրի Հեփբերն։
5. Դժվար է անդիմադրելի լինել, եթե դու ծույլ ես։ – Սոֆի Լորեն։
6. Տունը պետք է լինի կնոջ աշխարհի կենտրոնը, բայց որ երբեք՝ սահմանը։ – Մարգարեթ Թեթչեր։
7. Դավաճանությունը կարող ես ներել, բայց վիրավորանքը՝ ոչ։ – Աննա Ախմատովա։
8. Միայնությունն ու զգացողությունը, որ դու ոչ ոքի պետք չես, աղքատության ամենասարսափելի տեսակներն են։ – Մայր Թերեզա։
9. Զայրույթն ու կատաղությունն ի վիճակի չեն ոչ մի խնդիր լուծել։ – Գրեյս Քելլի։
10. Եթե դու ինչ-որ բան ես անում ուրիշների համար առանց շնորհակալության խոսքերի սպասելու, ինչ-որ մեկը դա գրի է առնում ճակատագրերի գրքում ու քեզ է ուղարկում աներևակայելի երջանկություն, որի մասին դու չէիր էլ երազել։ – Անջելինա Ջոլի։
11. Տղամարդիկ ավելի քիչ են խաբում, քան կանայք, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսում են իրենց զգացմունքների մասին։ – Արքայադուստր Դիանա։
12. Տղամարդուն պետք է ընդունել այնպիսին, ինչպիսին որ կա, բայց նրան այդ վիճակում թողնելն անթույլատրելի է։ – Սարի Գաբոր։
13. Երջանկությունն ամուր առողջությունն է ու վատ հիշողությունը։ – Ինգրիդ Բերգման։
14. Կյանքը չափազանց կարճ է։ Այդ պատճառով էլ սկսեք աղանդերից։ – Բարբարա Սթրեյզանդ։
15. Իսկական սերն այն չէ, որը դիմանում է տարիների բաժանման փորձությանը, այլ այն, որ դիմանում է տարիներով միասին լինելու փորձությանը։ – Հելեն Ռոուլենդ։
0Comments