Մեծ հարցականի տակ է ՀՀ գոյությունը, Նիկոլից պետք է շուտ ազատվել, որ ապագա 10-20 տարվա մասին խոսենք։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը․
«Շատ մեծ հարցականի տակ է ՀՀ գոյությունը։ Չգիտենք, թե 1 տարի հետո, որ հատվածի կորստից ենք խոսելու։ Ի՞նչ 100 տարվա մասին է խոսքը։ Նիկոլից պետք է շուտ ազատվել, որ գոնե ապագա 10-20 տարվա մասին խոսենք։
Փաշինյանը ցանկացած սրիկայություն կարող է բանակցել Բաքվի հետ, նա կարմիր գիծ չունի։ Անգամ իր նշած 90 տոկոս համաձայնեցված փաստաթուղթը չի հրապարակում, ինչու՞ են գաղտնի պահում»,- նշել է Զաքարյանը։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․
0Comments