Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Տրանսպորտը թվայնացրեցին՝ վատացավ, դեղատոմսերը թվայնացրեցին՝ վատացավ։ Անձնագրային բաժնում հետս ընդհանրապես էպիկ դեպք կատարվեց՝ ասացին՝ գնա մարզեր, այնտեղ լավ է, դեռ չեն թվայնացրել։ |
Բա ինչի՞ օր ու գիշեր ՏՏ ժողով-համաժողովների երկրում սովորական ոչ տեխնոլոգիական ՏՏ չեն կարում կիրառեն։
«Ապե, մի հատ լավ ծրագիր գրի» սկզբունքով պետական պատվերներ են բաշխում, հետո զարմանում են, թե ինչու գործը առաջ չի գնում։ Եվ այս խնդիրը միայն ՏՏ-ում չի. դպրոցաշինությունից սկսած՝ ցանկացած ոլորտում նույն մոտեցումն է, և, բնականաբար, նույն արդյունքը։
Բոլոր զարգացած ու կայացած աշխարհում կա ոսկե կանոն՝ ցանկացած, նույնիսկ ամենամանր գործերը պետք է իրականացվեն միայն ու միայն տվյալ խնդրի/պրոդուկտի վրա ֆոկուսավորված ընկերությունների կողմից։ Այլ ոչ թե ամեն «ծրագիր գրողի» կողմից։
2000-ականներին աշխատում էի մի միջազգային ընկերությունում, և մեր նախագիծը հենց մեծ կազմակերպությունների թվայնացումն էր։ Երբ հիշում եմ, թե ինչ համակարգ էր գործում՝ սկսած յուզ քեյսերի անալիտիկներից մինչև ծրագրավորողներ, և համեմատում եմ ներկա «թվայնացնողների» գործելաոճի հետ, ուղղակի զավեշտ է։
Մեր երկրի գլխավոր խնդիրը շարունակում է մնալ անարդյունավետությունը։ Մենք շարունակում ենք մսխել ժամանակն ու ռեսուրսները։
Հիմա, որ էս անկապությունից նորից պատերազմ պարտվենք, անպայման կհայտնվեն աշխարհաքաղաքականության տիտաններ, որոնց մի մասը կպնդի, թե ամեն ինչ արդեն մեր տեղը որոշված ու տված էր, իսկ մյուս մասն էլ կպնդի, թե ճիշտ ժամանակին ու ճիշտ տեղում աշխարհաքաղաքական գործարքը չկնքեցինք»։
0Comments