Ըստ կառավարության տեսլականի՝ Հանրայինը պետք է պրոպագանդայով զբաղվի

Ի՞նչ պիտի անի իդեալական, այսինքն՝ հավելյալ արդյունք ստեղծող Հանրային Հեռուստառադիոընկերությունը

ԱԺ նախկիրն փոխնախագահ Արփինե Հովհաննիսյանը Facebook-ի իր էջում մի ահտված է ներկայացրել կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականի Հանրային հեռուստառադիոընկերությանը վերաբերող հատվածին:

Նա, ներկայացրել է փաստաթղթի այդ էջը եւ գրել. «Սա ՀՀ կառավարության՝ արդեն իսկ վարչապետի հավանությանն արժանացած տեսլականն է՝ այդ թվում՝ Հանրային հեռուստառադիոընկերության մասին:

Ըստ Կառավարության՝ բարեփոխվելու արդյունքում ի՞նչ պիտի անի իդեալական, այսինքն՝ հավելյալ արդյունք ստեղծող Հանրային Հեռուստառադիոընկերությունը, ճիշտ է՝ պրոպագանդի եւ ագիտացիա անի։ (տերմինները՝ փաստաթղթից)։

Ինչպես ասում են պրոպագանդա՝ այլոց այն բաներում համոզելու արվեստ, որին ինքդ չես հավատում»:

Նա նաեւ մի քանի հեշթեգեր է ներկայացրել. «#հատվածներ_Կառավարության_օպտիմալացման_ծրագրից

#Ազատություն_ռ/դ_թե՞_միայն_հանրային_հեռուստաընկերություն_ո՞րն_է_հոգեպես_ավելի_ազնիվ

#communism_is_coming_back

#Օրուել_պատերազմը_խաղաղություն_է_ազատությունը_ստրկություն_է_տգիտությունը_ուժ_է»: