ԱՄՆ Կալիֆոռնիայի նահանգում ոչ ավանդական Bottoms Up Espresso սրճարանը հայտնվել է աղմուկի կենտրոնում․ նրան զրկել են լիցենզիայից՝ հայտնում է Fox News-ը։
Նման որոշման պատճառ է հանդիսացել մատուցողուհիների հագուստի ազատ ոճը՝ նրանք բիկինիով են սուրճ մատուցել։
Ամերիքըն Կանյոնի քաղաքային խորհրդի անդամները կողմ են քվեարկել լիցենզիայից զրկելուն։
Երկար բանավեճի ընթացքում նրանք հայտարարել են, որ «բիկինիով բարիստաների» ոճը ավելի շատ համապատասխանում է «մեծահասակների համար» բիզնեսին, ոչ թե՝ սրճարանին։
0Comments