Թութանհամոնի արտեֆակտները, որոնք կորսված էին համարվում ավելի քան կես դար, հայտնաբերվել են Եգիպտոսի Լուքսորի պահոցում, գրում է Live Science պարբերականը, որի տվյալներով՝ գիտնականներին հաջողվել է գտնել փարավոնի նավակի մանրակերտի չբավարարող մասերը, տեղեկացնում է Planet-today-ը։
Թութանհամոնի նավակի մոդելը հայտնաբերել է բրիտանացի հնագետ Հովարդ Քարթերը, որը հին եգիպտական արքայի դամբարանն ուսումնասիրում էր 1992-ին։
Սակայն 1973-ին Թութանհամոնի նավակի որոշ մասեր հայտարարվեցին կորած։ Գիտնականները, մասնավորապես, կորցրել էին նավակի կայմը, ինչպես նաեւ որոշ այլ մանր առարկաներ, որոնք եգիպտացիները դրել էին նավակի մոդելում եւ որոնք նախատեսված էին անդրշիրիմյան աշխարհում փարավոնի ճամփորդության համար։
«Սա ամենաանհավանական իրադարձությունն է իմ ողջ գործունեության ընթացքում։ Զարմանալի է, բայց այսքան տարի հետո մենք դեռեւս հնարավորություն ունենք բացել գաղտնիքներ՝ կապված եգիպտացի «ոսկե» փարավոնի հետ»,- ասում է Լուքսորի թանգարանի աշխատակից Մոհամեդ Աթվան։
0Comments