«Սահմանազատման գործընթացը չենք մեկտեղում գերիների վերադարձի հարցի հետ»․ Ռուստամ Բաքոյան

Մանրամասներ
Ռուստամ Բաքոյան

«Սահմանազատման գործընթացը չենք մեկտեղում գերիների վերադարձի հարցի հետ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովի նախագահ Ռուստամ Բաքոյանը՝ անդրադառնալով քննադատություններին, թե սահմանազատման գործընթացի կանոնակարգում գերիների վերադարձի հարցը չընդգրկելը մարդու իրավունքների կոպիտ խախտում է։

«Գերիների հարցով Կառավարությունն ամենօրյա աշխատանք է իրականացնում, ի դեմս ԱԳՆ-ի, այդ առումով որևէ հետընթաց մեր կառավարության քայլերի մեջ չկա։

Ադրբեջանը գերիների հարցն օգտագործում է ճնշումներ բանեցնելու համար գերիների վերադարձով պայմանավորված որևէ ճնշման ենթարկվելը ՀՀ-ն չի ընդունել»։