ՀՀ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ Լեւոն Երանոսյանն է այն անձը, որը Բաղրամյան պողոտայում լուսաձայնային նռնակներ է կիրառել:
Նա, մասնավորապես, նշել է.
«Օրեր առաջ քննիչից իմացա, որ ըստ նախաքննության տվյալների՝ Լեւոն Երանոսյանն է այն անձը, ով Բաղրամյան փողոցում ժողովրդի մեջ լուսաձայնային նռնակներ է նետել, որից տուժել եմ ոչ միայն ես, այլ նաեւ տասնյակ մարդիկ: Դիտեցի նաեւ տեսանյութը, թե ինչպես եւ ինչ ջանասիրությամբ է նետում դրանք:
Սկզբում ինձ վիրավորում հասցրած նռնակն էր, հետո տեսա՝ ինչպես մեկ այլ նռնակ հայտնվեց իմ ընկեր Արայիկ Հարությունյանի ծնողների ոտքերի տակ, եւ տիկին Մարինան միայն հասցրեց փակել ականջները... շարունակությունը դիտել չկարողացա, հրաժարվեցի, թեկուզ որպես տուժող կարող էի ծանոթանալ նյութերին: Գործն արդեն դատարան է ուղարկվել»:
0Comments