ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն աջակիցների հետ հանրահավաքում հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «պատմության մեջ մեծագույն առևտրականն է», գրում է politico.eu-ն:
«Ես տեսնում եմ, որ Զելենսկին այստեղ է (ԱՄՆ-ում-խմբ.): Կարծում եմ, որ Զելենսկին պատմության մեջ մեծագույն առևտրականն է: Ամեն անգամ, երբ նա գալիս է երկիր, նա հեռանում է 60 միլիարդ դոլարով», - ասել է Թրամփը Փենսիլվանիայում կայացած հանրահավաքում:
Հանրապետականների թեկնածուն պնդել է, որ Ուկրաինայի նախագահը ցանկանում է, որ նոյեմբերին կայանալիք նախագահական ընտրություններում հաղթեն դեմոկրատները:
Թրամփը հավելել է, որ եթե հաղթի ընտրություններում, «առաջին բանը, որ կանի Զելենսկիին ու Պուտինին զանգահարելն է»:
«Ես կասեմ՝ դուք պետք է գործարք կնքեք, սա խելագարություն է», - նշել է Թրամփը։
Զելենսկին պատմության մեջ մեծագույն առևտրականն է. Թրամփ (տեսանյութ)
Մանրամասներ
0Comments