«Դպրոցների փառքի անկյունները հանելու հրահանգ կա՞»․ պատգամավորը՝ նախարարին

Մանրամասներ
գառնիկ ժաննա

«Վերջին շրջանում կրթական հաստատությունների փառքի անկյունների հետ կապված բազմաթիվ ահազանգեր ենք ստանում, մեր հերոսների նկարների հեռացումը պատերից կրթական հաստատության տնօրենների նախաձեռնությո՞ւնն է, թե հստակ հրահանգ կա»,- ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը հարց ուղղեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանին։

«Չգիտեմ քանի անգամ կարելի է այս հարցին անդրադառնալ։ Վերջին ահազանգը վերաբերվում էր Գյումրու դպրոցներից մեկին, գրավոր պարզաբանում ենք ուզել, կլինի նաև հետևանքը։ Նախարարությունը որևէ տեղ, որևէ անկյուն փակելու, հանելու, դպրոցից որևէ ձև վերացնելու որևէ հրահանգ չի տվել և չի կարող տալ»,- պատասխանեց նախարարը։