«Իմ խնդրանքը՝ բնակավայրերի բնակիչներին». Նիկոլ Փաշինյան

Մանրամասներ
նփ

«Բնակավայրի խնդիրների ռեյտինգավորումը կնպաստի դրանց արդյունավետ լուծմանը. իմ խնդրանքը բնակավայրերի բնակիչներին»,- ֆեյսբուքյան տեսանյութին կից գրել է Նիկոլ Փաշինյանը:

Նա, մասնավորապես, առաջարկել է հետևյալը.

«Առաջարկում եմ, որ մեր բնակավայրերի սիրելի բնակիչները հավաքվեն, քննարկեն, իրենց համայնքի պրոբլեմները ռեյտինգավորեն՝ պրոբլեմ 1, պրոբլեմ 2, պրոբլեմ 3՝ մնացած 4-րդ, 5-րդ, 6-րդ պրոբլեմները թողնելով մի կողմ:

Ըստ այդմ, երբ նրանք հնարավորություն ունենան հանդիպել մեզ հետ, մեր առաջ խնդիրները դնեն ա՛յս ռեյտինգավորված տրամաբանությամբ՝ հնարավորություն տալով, որպեսզի խնդիրների լուծումը շարունակենք այս տրամաբանությամբ»:

Աղբյուրը` Նիկոլ Փաշինյան