ԿԱՐԵՎՈՐ․ ՀՀ տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքին» աջակցության համար ՌԴ դեսպանը կանչվել է Իրանի ԱԳՆ

Մանրամասներ
Իրանի ԱԳՆ

Թեհրանում Ռուսաստանի դեսպան Ալեքսեյ Դեդովը կանչվել է Իրանի ԱԳՆ։

Նշվում է, որ պատճառը ՀՀ տարածքով Ադրբեջանը և Նախիջևանը կապող «միջանցքին» Մոսկվայի աջակցությունն է։

Այս մասին հայտնում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի տելեգրամյան ալիքը։

Թեհրանն իր մտահոգությունն է հայտնել և ասել, որ դեմ է աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության, որը կարող է խախտել տարածաշրջանում հաստատված սահմանները: