Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը Սեպտեմբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտների նոր ուսումնական տարին։ Հայտնում են «Սրբազան պայքար» շարժման ֆեյսբուքյան էջում:
«Սրբազան Հայրը դեպի Կիրանց կմեկնի վաղ առավոտյան՝ ժամը 06։30-ին, Երևանի հյուսիսային մուտքի մոտից։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ Բագրատ Սրբազանին, խնդրում ենք սեփական մեքենաներով առավոտյան 06։30-ին լինել նշված վայրում»,-ասվում է շարժման հաղորդագրությունում։
0Comments