Վախը վատ բան է

Վախի համար տեղ չկա այն սրտի մեջ, ուր Ես Եմ բնակվում, վախը փչացնում է Հույսը


 

Մարտի 5

 

Վախ  մի ունեցիր, վախը վատ բան է. «Կատարյալ Սերը դուրս է վանում վախը»: Վախի համար տեղ չկա այն սրտի մեջ, ուր Ես Եմ բնակվում: Վախը փչացնում է Հույսը: Վախը չի կարող գոյություն ունենալ այնտեղ, ուր Սեր կա կամ այնտեղ, ուր Հավատք կա:

Վախը աշխարհի անեծքն է: Մարդը վախենում է չքավորությունից, մենակությունից, անգործությունից, հիվանդություններից: Շատ, անչափ շատ են մարդու վախերը: Մի ազգը վախենում է մի այլ ազգից: Վախ, ամեն տեղ վախ: Պայքարեք վախի դեմ այնպես, ինչպես ժանտախտի դեմ կպայքարեիք: Դուրս նետեք այն ձեր կյանքից, դուրս նետեք այն ձեր տներից: Պայքարեք նրա դեմ առանձին, պայքարեք նրա դեմ հավաքական ուժերով: Երբեք վախ  մի ներշնչեք. չար դաշնակից է նա: Մի ներշնչեք պատժի վախ և ոչ էլ՝ մեղադրանքի:

Այն գործերում, ուր գործվում է Իմ այս թշնամին, արժանի չէ Իմ գործը կոչվելու. հեռու վանեք այն ձեզնից: Դրա փոխարեն ջանացեք ձեռք բերել մի ավելի լավ բան: Խնդրեք այդ նոր բանը Ինձնից, և Ես կտամ ձեզ: