Մակրոն, շտապ հեռացիր Ֆրանսիայից․ Մեդվեդևը՝ Մակրոնին

Մանրամասներ
ռդ

Տելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալման ֆոնին ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը շտապ պետք է լքի երկիրը։

«Մակրոն, հեռացիր Ֆրանսիայից, հիմա քեզ մոտ է գալիս Դուրովի բանակը»,- 24news-ի փոխանցմամբ՝ գրել է Մեդվեդևը X-ի իր էջում։

Հիշեցնենք, որ Դուրովը ձերբակալվել է Փարիզի Լե Բուրժե արվարձանի օդանավակայանից բերման ենթարկվելուց հետո։ Նա մասնավոր ինքնաթիռով Ֆրանսիա է ժամանել Բաքվից: