Մոսկվայի բարերից մեկի մոտ բլոգեր Արթուր Մաշուրյանը կրակոցներ է արձակել «Կալաշնիկով» ինքնաձիգից

Մանրամասներ
4

Ոստիկանության աշխատակիցները ձերբակալել են մի տղամարդու, որը կրակոցներ է արձակել Մոսկվայի հարավարևմուտքում գտնվող Վենևսկայա փողոցի գիշերային ժամանցի վայրերից մեկի մոտ՝ պահապանի հետ կոնֆլիկտից հետո։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են Ռուսաստանի ՆԳՆ մայրաքաղաքի գլխավոր տնօրինության մամուլի ծառայությունից։

«Վենևսկայա փողոցի գիշերային ժամանցի վայրերից մեկում բախում է տեղի ունեցել այցելուի և անվտանգության աշխատակցի միջև, ինչի հետևանքով հյուրը՝ 34-ամյա մոսկվացին, հրազենից մի քանի կրակոց է արձակել մուտքի ուղղությամբ։ Անմիջապես դեպքի վայր ժամանած ոստիկանները առգրավել են զենքն ու բերման ենթարկել տղամարդուն»,- հայտնել են մամուլի ծառայությունից։

ՆԳՆ-ն հավելել է, որ ձերբակալվածին տեղափոխել են Յուժնոյե Բուտովո շրջանի ՌԴ ներքին գործերի վարչություն՝ դեպքի բոլոր հանգամանքները պարզելու համար։ «Միջադեպի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան»,- ընդգծել են շտաբից։ Այս փաստի առնչությամբ հետաքննություն է անցկացվում, դրա ընթացքը և արդյունքները վերահսկվում են Զյուզինսկի միջշրջանային դատախազության կողմից, ասվում է վերահսկիչ գործակալության տելեգրամյան ալիքի հաղորդման մեջ։

ՏԱՍՍ-ը իրավապահ մարմիններից ճշտել է, որ ձերբակալվածը բլոգեր Արթուր Մաշուրյանն է։ Instagram-ում նա գրեթե 60 հազար հետևորդ ունի։ Նա կրակել է «Կալաշնիկով» (AK-74) ինքնաձիգից: