Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին ուրբաթ օրը պատմական այցով ժամանել է Ուկրաինա, որի ընթացքում ակնկալվում է, որ նա Ուկրաինայի ղեկավարին կներկայացնի իր տեսակետները շարունակվող հակամարտության խաղաղ կարգավորման վերաբերյալ, գրում է Times of India-ն։
Մոդին այցով Ուկրաինայում է երկրի նախագահ Վլադիմիր Զելենսկու հրավերով։
Նրա այցը Կիև տեղի է ունենում Ռուսաստան կատարած նրա բարձրաստիճան այցից մոտ վեց շաբաթ հետո, որն արժանացել էր Միացյալ Նահանգների և նրա որոշ արևմտյան դաշնակիցների քննադատությանը:
Սա Հնդկաստանի վարչապետի առաջին այցն է Ուկրաինա 1991 թվականին այդ երկրի անկախացումից հետո:
0Comments